Իսահակ Իսահակյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսահակ Իսահակյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | սեպտեմբերի 10 (23), 1904 |
---|---|
Ծննդավայր | Շենաթաղ, Հայաստան |
Մահացել է | մարտի 11, 1985 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1928) |
Մասնագիտություն | վնասվածքաբան և վիրաբույժ օրթոպեդ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1953) և պրոֆեսոր (1958) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ |
Իսահակ Գրիգորի Իսահակյան (սեպտեմբերի 10 (23), 1904, Շենաթաղ, Հայաստան - մարտի 11, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1958)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսահակ Իսահակյանը ծնվել է Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղում։ Պատանի հասակում հոր հետ տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է նախնական կրթություն, 1923 թվականին ընդունվել է տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1928 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1931-1938 թվականներին և 1967-1976 թվականներին աշխատել է ԵԲԻ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում։ 1938 թվականին զորակոչվել է բանակ և ծառայել բժշկական ծառայության տարբեր ստորաբաժանումներում։
1946 թվականից եղել է Ք. Հ. Պետրոսյանի հետ կազմակերպած Երևանի Օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ մեծահասակների օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, 1957-1967 թվականներին՝ Երևանի Օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ մեծահասակների օրթոպեդիայի բաժանմունքի տնօրեն։ 1967-1985 թվականներին աշխատել է ԵԲԻ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում, 1957-1967 թվականներին՝ ՀԽՍՀ օրթոպեդների և վնասվածքաբանների ընկերության նախագահ, 1958-1967 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարաության գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ[1]։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսահակյանը 1946 թվականին պաշտպանել է «Ձեռքի և մատների հրազենային վնասվածքների բուժումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ Հետագայում, շարունակելով իր գիտահետազոտական աշխատանքները, նա ուշադրությունը կենտրոնացրել է սրունքի ծայրատման հարցերի վրա, մշակել սրունքի ծայրատման և կրկնակի ծայրատման յուրատեսակ ու ուշագրավ եղանակ, որի շնորհիվ կանխվել է մաշկային սպիի սերտաճումն ստորադիր հյուսվածքների հետ, դրանով ապահովվել ծայրատի սպիի շարժունակությունը՝ միաժամանակ ստեղծելով ֆունկցիայի ու հենման տեսակետից պիտանի ծայրատ։ Գիտնականն առաջարկել է նյարդի մշակման նոր եղանակ։ Ամփոփելով իր կատարած աշխատանքները՝ 1952 թվականին պաշտպանել է «Սրունքի ֆունկցիոնալ-պլաստիկ ծայրատում և կրկնածայրատում» թեմայով դոկտորական ատենախոսությունը։
Աշխատանքները վերաբերում են պատերազմի հաշմանդամների բուժման և սոցիալական վերականգման, փակեղապատվաստումային ծայրատումների, մանկական տրավմատիզմի և կանխարգելման, կմախքի համակարգային հիվանդությունների ուսումնասիրություններին։
15 տարի անընդմեջ եղել է Վիրաբույժների ընկերության վարչության, Վնասվածքաբանների և օրթոպեդների համամիութենական գիտական ընկերության վարչության, ինչպես նաև «Օրթոպեդիա, վնասվածքաբանություն և պրոթեզավորում» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Հեղինակ է 3 մենագրությունների, 78 գիտական աշխատությունների՝
- «Մանկական վնասվածքները և դրանց նախականխումը»
- «Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ»
Նա երկու տասնյակ ատենախոսական թեզերի գիտական ղեկավար է եղել, մասնակցել է օրթոպեդիայի վերաբերյալ միջազգային կոնգրեսների (ԱՄՆ, Հունգարիա)[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիրաբուժական օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային ընկերության անդամ (1961-1967)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Ն. Ի. Պիրոգովի անվան մեդալ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանկական տրավմատիզմ, Երևան, 1950[3]։
- Транспортный травматизм. Ер., 1953.
- Фасциально-пластическая ампутация и реампутация голени. Ер., 1959.
- Մանկական տրավմատիզմը և նրա կանխումը։ Իսահակյան Իսահակ Գրիգորի, ՀՍՍՌ առողջապահության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1962[4]։
- Երեխաների ազդրի բնածին հոդախախտի վաղ դիագնոստիկան և բուժումը։ Մեթոդ. ցուցում։ Պետրոսյան Ռ. Խ, Իսահակյան Իսահակ Գրիգորի, ՀՍՍՌ Առողջապահության մինիստրության Երևանի Խ. Ա. Պետրոսյանի անվան տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի գիտա-հետազոտական ինստիտուտ, Երևան, «Հայաստան», 1965։
- Տրավմատոլոգիայի ձեռնարկ։ Իսահակյան Իսահակ Գրիգորի, Առողջապահության մինիստրություն, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967[5]։
- Բնածին ծռաթաթությունը և նրա բուժումը։ Մեթոդական ցուցումներ միջին բուժաշխատողների և ծնողների համար։ Բեկզադյան Արամայիս Հակոբի, Գրիգորյան Լևոն Միքայելի, Իսահակյան Իսահակ Գրիգորի, ՀՍՍՌ Առողջապահության մինիստրություն, Հանրապետական սանլուստուն, Երևան, «Հայաստան», 1968։
- Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ։ Իսահակյան Իսահակ Գրիգորի, Երևան, «Հայաստան», 1973[6]։
- Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ։ Իսահակյան Իսահակ Գրիգորի, Երևան, «Հայաստան», 1984[7]։
- Краткий справочник ортопедии и травматологии. Ер., 1984.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1950). Մանկական տրավմատիզմ. ՀՍՍՌ առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1962). Մանկական տրավմատիզմը և նրա կանխումը. ՀՍՍՌ առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1967). Տրավմատոլոգիայի ձեռնարկ. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՀ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.
- ↑ Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1973). Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ =: Краткое руководство по травматологии и ортопедии. Երևան: Հայաստան.
- ↑ Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1984). Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ. Երևան: Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Իսահակյան (բժիշկ)» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Շենաթաղ գյուղում ծնվածներ
- Մարտի 11 մահեր
- 1985 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Հայ պրոֆեսորներ
- Հայ վնասվածքաբաններ
- Հայ օրթոպեդներ